Logo

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիայի» տպավորիչ քամբեքը «Փյունիկի» դեմ խաղում

21:04 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում ընդունեց երկրի չեմպիոն «Փյունիկին» և կամային հաղթանակի հասավ 3-2 հաշվով:

Մեկնարկային 27 րոպեներից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթում էր 2-0 հաշվով: «Արարատ-Արմենիան» հետագայում երեք գոլ խփեց, մեկական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան Ժիրայր Շաղոյանը, Էրիկ Օկանսին և Մարիուս Նուբիսին:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 45 միավորով երրորդն է, «Փյունիկը»` 43 միավորով չորրորդը:

Fastex Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»` 3-2

Ժիրայր Շաղոյան, 44, Էրիկ Օկանսի, 71, Մարիուս Նուբիսի, 90+1 (11մ) - Էդգար Մալաքյան, 19 (11մ), Մատաս Վարեյկա, 27

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ