Logo

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ կորզեց «Գանձասարից»

19:16 / 19.10.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։

Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 21 միավորով երկրորդն է, «Գանձասարը»` 6 միավորով 9-րդը։

Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»` 0-1

Կամո Հովհաննիսյան, 81

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ