Logo

Fastex ՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց և ընդհուպ մոտեցավ առաջատարին

21:04 / 25.10.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում մրցեց ԲԿՄԱ-ի դեմ և հաղթեց 2-1 հաշվով:

«Արարատ-Արմենիան» հաղթանակ կորզեց 87-րդ րոպեին. ԲԿՄԱ-ի դարպասը գրավեց հարձակվող Փոլ Այոնգոն:

«Արարատ-Արմենիան» 10 հանդիպումից հետո 24 միավորով երկրորդն է, 1 միավորով է հետ առաջատար «Ալաշկերտից», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: ԲԿՄԱ-ն 10 խաղից հետո 11 միավորով 6-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ` 2-1

Արգիշտի Պետրոսյան, 47 (ինքնագոլ), Փոլ Այոնգո, 87 - Գրենիկ Պետրոսյան, 17

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ