Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն «Նոային»:
Ավանի ակադեմիայում խաղն ավարտվեց 2-2 հաշվով: «Արարատ-Արմենիային» 76-րդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկեց Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը, որն առաջին գոլը խփեց հարազատ թիմ վերադարձից հետո:
«Արարատ-Արմենիան» 5 խաղից հետո 11 միավորով երրորդն է, «Նոան»` նույնքան հանդիպումից հետո 10 միավորով չորրորդը:
Fastex Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Նոա»` 2-2
Ուգո Օլիվեյրա, 32, Արթուր Սերոբյան, 76 - Նարդին Մուլահուսեյնովիչ, 22, 51
Հեռացումներ` Ուելթոն, 5 («Արարատ-Արմենիա»), Մարտին Յակոլիշ, 66, Վիջիլ Պինսոն, 88 (երկուսն էլ` «Նոա»)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


