Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» և ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը` 1-1:
10-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց քենիացի կիսապաշտպան Ալվին Թերան: Վարդան Մինասյանի թիմից 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը: Փոխարինման դուրս եկած պաշտպան Ռոբերտ Հակոբյանն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խփեց պատասխան գոլը:
«Արարատ-Արմենիան» 39 միավորով մնաց չորրորդ տեղում, «Վանը» 31 միավորով 5-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Վան»` 1-1
Ալվին Թերա, 10 - Ռոբերտ Հակոբյան, 90+6
Հեռացում` Ժոաու Կեյրուշ, 86 («Արարատ-Արմենիա»)


