Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային ու կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հյուրընկալվեց չեմպիոն «Նոային» և հաղթեց 2-1 հաշվով:
22-րդ րոպեին հյուրերը գեղեցիկ գրոհ կազմակերպեցին. Կամո Հովհաննիսյանի ասիստից հետո հաշիվը բացեց Ժիրայր Շաղոյանը: 47-րդ րոպեին «Նոայից» պատասխանեց Հելդեր Ֆերեյրան: 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկած, «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը խփեց հյուրերի հաղթական գոլը:
«Արարատ-Արմենիան» 11 խաղից հետո 27 միավորով բարձրացավ առաջին տեղ` շրջանցելով «Ալաշկերտին», որը հետ է երկու միավորով: «Նոան» 21 միավորով չորրորդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 1-2
Հելդեր Ֆերեյրա, 47 - Ժիրայր Շաղոյան, 22, Արմեն Համբարձումյան, 87
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


