Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց ԲԿՄԱ-ին` վերադառնալով առաջին տեղ

16:54 / 08.11.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կաջալի Դրամեհը և Օլավալե Ֆարայոլան։

«Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 28-ի` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արարատ-Արմենիան», որն ունի 27 միավոր, երկու հանդիպում պակաս է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 7 միավորով 11-րդն է։

Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ` 2-0

Կաջալի Դրամեհ, 59, Օլավալե Ֆարայոլա, 75

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ