Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կաջալի Դրամեհը և Օլավալե Ֆարայոլան։
«Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 28-ի` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արարատ-Արմենիան», որն ունի 27 միավոր, երկու հանդիպում պակաս է անցկացրել։ ԲԿՄԱ-ն 7 միավորով 11-րդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Ալաշկերտ» - ԲԿՄԱ` 2-0
Կաջալի Դրամեհ, 59, Օլավալե Ֆարայոլա, 75
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


