Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»

19:15 / 16.08.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Երևանի «Ալաշկերտն» Արմավիրի քաղաքային ստադիոնում ընդունեց «Արարատին» և հաղթեց 3-0 հաշվով:

Դուբլ գրանցեց կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, մեկ գոլ էլ խփեց Մոմո Տուրեն:

«Արարատի» կազմում 11-րդ և 79-րդ րոպեներին կարմիր քարտ ստացան և խաղադաշտից հեռացվեցին համապատասխանաբար Հաջի Մուստաֆան ու Մուսա Կանտեն:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը երեք միավոր ունի և 5-րդն է, «Արարատը»` մեկ միավորով 9-րդը:

Fastex Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Ալաշկերտ» - «Արարաատ»` 3-0

Կարեն Նալբանդյան, 5, 45+3, Մոմո Տուրե, 70 (11մ)

Հեռացումներ` Հաջի Մուստաֆա, 11, Մուսա Կանտե, 79 (երկուսն էլ` «Արարատ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ