Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս Ավանի ակադեմիայում 3-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից գոլ խփեցին Կայո Էնրիկեն, Մոմո Տուրեն և Կարեն Նալբանդյանը:
«Ալաշկերտը» չորրորդ անընդմեջ հաղթանակից հետո 12 միավորով առաջատարն է: ԲԿՄԱ-ն 6 միավորով 6-րդն է:
Fastex Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
ԲԿՄԱ - «Ալաշկերտ»` 1-3
Նարեկ Հովհաննիսյան, 88 (11մ) - Կայո Էնրիկե, 8, Մոմո Տուրե, 27, Կարեն Նալբանդյան, 65 (11մ)
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


