Logo

Fastex ՊԼ. «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին

18:07 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

68-րդ րոպեին «Ուրարտուից» գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դմիտրի Տիխին, 85-րդ րոպեին էլ հանդիպման հաշիվը հավասարեցրեց Միքայել Միրզոյանը:

Այս ոչ-ոքիից հետո «Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 48-ի ու բարձրացավ 2-րդ տեղ, իսկ «Ալաշկերտը» 17 միավորով 10-րդն է:

Fastex Պրեմիեր լիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):

Fastex Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Ալաշկերտ» - «Ուրարտու»` 1-1

Դմիտրի Տիխի (ինքնագոլ), 68 - Միքայել Միրզոյան, 85

Լուսանկարը՝ «Ուրարտու» ՖԱ-ի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ