Logo

Fastex ՊԼ. Երեք 11-մետրանոց. «Նոան» դժվարին խաղում կամային հաղթանակ տարավ

21:06 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում առաջատար «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվեց «Շիրակին» և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Առաջին խաղակեսում «Նոան» երկու անգամ 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, երկու դեպքում էլ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուի հարվածից հետո սեյվ կատարեց «Շիրակի» սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը:

Առաջին խաղակեսում մարզային ակումբից տպավորիչ հարվածով հաշիվը բացեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը: Երկրորդ խաղակեսում Ռուի Մոտայի թիմից գոլ խփեցին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: Վերջինը հաղթական գոլը խփեց 11-մետրանոցից:

«Նոան» 52 միավորով առաջին տեղում է, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուին»: «Շիրակը» 25 միավորով 7-րդն է:

Fastex Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Շիրակ» - «Նոա»` 1-2

Ռաֆիկ Միսակյան, 38 - Հովհաննես Համբարձումյան, 47, Գոռ Մանվելյան, 87 (11մ)

Չիրացված 11-մետրանոցներ` Գոնսալու Գրեգորիու, 33, 45+8 («Նոա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ