Երևանի «Ուրարտուն» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին` 35-րդ տուրում Դմիտրի Գունկոյի թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց երկրորդ տեղում գտնվող Երևանի «Փյունիկին» ու անհասանելի դարձավ մրցակցի համար։
Հյուրերի հաղթական գոլը հանդիպման ավելացված ժամանակում խփեց ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը:
Նախորդ անգամ երևանյան թիմը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր 2013/14 մրցաշրջանում:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոռեպորտաժը:



