Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ առաջատար «Ուրարտուի» նկատմամբ:
62 միավոր ունեցող «Ուրարտուն» առաջին պարտությունը կրեց 2023 թվականին ու արդեն ընդամենը երեք միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: «Փյունիկը» 55 միավորով ամրապնդվել է երրորդ տեղում՝ 10 միավորով գերազանցելով չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտին»:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպման ֆոտոշարքը: