Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց Երևանի ԲԿՄԱ-ից՝ 1-0։
Ավելացված 5-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ալբերտ Խեչումյանը ձեռքով խաղաց տուգանային հրապարակում, և հյուրերը ստացան 11-մետրանոց հարվածի հնարավորություն. նշակետին մոտեցավ «Շիրակի» հարձակվող Արտեմ Գևորգյանն ու գրավեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:
18 խաղից հետո «Շիրակը» 18 միավորով 7-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն 9 միավորով 9-րդն է:
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Նոան» հաղթել էր «Ալաշկերտին՝ տանելով առաջին հաղթանակն ընթացիկ առաջնությունում։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-1
Արտեմ Գևորկյան, 90+5 (11մ.)
Fastex ՀՊԼ-ի 19-րդ տուրին ընդառաջ


