Երկու հանդիպումներով ավարտվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը:
Առաջատար «Ուրարտուն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց հետնապահ «Նոային» և հաղթանակ կորզեց վերջնամասում՝ 2-0։
Հյուրերի կազմում 89-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը, իսկ ավելացված ժամանակում 11-մետրանոց հարվածով խաղի վերջակետը դրեց կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը՝ 2-0:
«Նոան» 60-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել էր Սերգեյ Մուրադյանը:
Օրվա մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի քաղաքային ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»: Գյումրիի թիմի գոլերն առաջին խաղակեսում խփեցին կոտդիվուարցիներ, կիսապաշտպան Ալասան Դումբիան և հարձակվող Սամիր Կոնեն: «Արարատից» հաշիվը վերջնամասում կրճատեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:
«Ուրարտուն» միավորների քանակը հասցրեց 53-ի և 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն այս տուրում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի» հետ։ «Շիրակը» 24 միավորով 6-րդ տեղում է, «Արարատն» ունի 22 միավոր և 7-րդն է: «Նոան» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 15 միավորով։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Արարատ» - «Շիրակ»՝ 1-2
Ռազմիկ Հակոբյան, 89 - Սամիր Կոնե, 13, Ալասան Դումբիա, 26
«Նոա» - «Ուրարտու»՝ 0-2
Ժիրայր Մարգարյան, 89, Նարեկ Գրիգորյան, 90+4 (11մ)
Հեռացում՝ Սերգեյ Մուրադյան, 60 («Նոա»)
Fastex ՀՊԼ. 22-րդ տուրին ընդառաջ
Fastex ՀՊԼ. «Նոա» - «Ուրարտու», «Արարատ» - «Շիրակ». Մեկնարկային կազմեր