Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Երևանի «Փյունիկն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»:
Տանտերերի կոտդիվուարցի պաշտպան Ջոսուե Գաբայի գոլին դուբլով պատասխանեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, մեկ գոլով էլ աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:
Հանդիպման 52-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը:
«Փյունիկը» 43 միավորով երրորդն է, իսկ «Վանը»՝ 27 միավորով 5-րդը:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Վան» - «Փյունիկ»՝ 1-3
Ջոսուե Գաբա, 49 - Լուկա Յուրիչիչ, 81, 90+3, Յուսուֆ Օտուբանջո, 83
Հեռացում՝ Արթուր Քարտաշյան, 59 («Վան»)