Logo

Fastex ՀՊԼ. «Փյունիկը» խոշոր հաղթանակով սկսեց տարին (տեսանյութ, ֆոտո)

17:25 / 24.02.2023Հայկական ֆուտբոլ
null

«Վան» - «Փյունիկ» հանդիպումով ձմեռային դադարից հետո վերսկսեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության երկրորդ հատվածը։ 13-րդ տուրից հետաձգված խաղում Հայաստանի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով:

Երևանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալյոն, մեկ գոլ էլ խփեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նաև կորցրեց մի քանի իրական գոլային պահեր։

Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» կազմում 11-մետրանոցից վրիպեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը:

Չարենցավանում կայացած խաղում առաջին անգամ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում գործարկվեց տեսակրկնապատկերների VAR համակարգը, որի օգնությամբ հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակվեց 11-մետրանոց հարված ու չեղարկվեց մեկ գոլ:

«Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը հանդիպումից առաջ ստացավ Հայաստանի 2022թ. լավագույն մարզիչի մրցանակը։ 

Երևանյան ակումբը նաև ստացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը։ Մրցանակը «Փյունիկի» ավագ Արտակ Դաշյանին հանձնեց Հակոբ Տոնոյանի որդին` Արա Տոնոյանը։

Հանդիպումը 30 րոպե ուշացումով մեկնարկեց տեխնիկական պատճառներով։ «Վանի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ կա Հումբերտո Վիվիանիի մարզչական արտոնագրի հաստատման հետ կապված տեխնիկական խնդիր: Այդ պատճառով առաջիկա հանդիպումներին թիմը կղեկավարի դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 37 միավորով երրորդն է և 6 միավոր զիջում է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», 10 միավոր՝ առաջատար «Ուրարտուին»։ «Վանը» 27 միավորով 5-րդն է: Այս պահին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր՝ 10 թիմերն անցկացրել են 20-ական հանդիպում։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Վան» - «Փյունիկ»՝ 0-3

Յուսուֆ Օտուբանջո, 14, Խոսե Կարաբալյո, 23, 79

Չիրացրած 11-մետրանոց՝ Հովհաննես Հարությունյան, 54 («Փյունիկ»)

Fastex ՀՊԼ․ «Վան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

Fastex ՀՊԼ. «Վան» - «Փյունիկ». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ