Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը մեկնարկեց գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» վստահ հաղթանակով:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վայքի «Արևիկ» ստադիոնում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը: Մեկական գոլի հեղինակ դարձան կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Դաշյանը, հարձակվողներ, հայիթցի Ջոնել Դեսիրեն և նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն ու ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն։
«Փյունիկը» 49 միավորով երրորդն է և մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որն այս տուրի հանդիպումը կանցկացնի մարտի 17-ին: «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
«Լեռնային Արցախ» - «Փյունիկ»՝ 0-6
Էդգար Մալաքյան, 10 (11մ), Հովհաննես Հարությունյան, 32, (11մ), Ջոնել Դեսիրե, 38, Յուսուֆ Օտուբանջո, 64, Արտակ Դաշյան, 70, Միխայիլ Կովալենկո, 84
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն