Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Նոային» ու հաղթեց 2-0 հաշվով:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ Էդգար Մալաքյանն ու Լուկա Յուրիչիչը:
Զուգահեռաբար ընթացած խաղում առաջատար «Ուրարտուն» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»:
Տանտերերի կազմում գոլ խփեցին ռուս կիսապաշտպան Թեմուր Ջիկիան, ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկն ու հարձակվող Նարեկ Գրիգորյանը (11մ):
23 խաղից հետո «Ուրարտուն» 56 միավորով առաջատարն է, «Փյունիկն» ունի 46 միավոր ու երրորդ տեղում է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Փյունիկ» - «Նոա»՝ 2-0
Էդգար Մալաքյան, 44, Լուկա Յուրիչիչ, 72
«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 3-0
Թեմուր Ջիկիա, 27, Եվգենի Ցիմբալյուկ, 45, Նարեկ Գրիգորյան, 54 (11մ)