Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնել է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի անունները:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» սերբ հարձակվող Լուկա Յուրիչիչը, որը նախորդ ամիս անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:
Լավագույն մարզիչը Եղիշե Մելիքյանն է, որի գլխավորությամբ «Փյունիկը» նոյեմբերին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 5 հանդիպում՝ տանելով 2 հաղթանակ և գրանցելով 3 ոչ-ոքի:
Հաղթողները որոշվել են փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ


