Logo

Fastex ՀՊԼ. Նորընծա չեմպիոն «Ուրարտուն» առաջնությունն ավարտեց ոչ-ոքիով

21:00 / 06.06.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանն ավարտվեց:

Վերջին՝ 36-րդ տուրի վերջին խաղում նորընծա չեմպիոն «Ուրարտուն» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեց «Արարատի» հետ:

Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Ուրատուի» կազմում խաղի հաշիվը բացեց ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, «Արարատի» պատասխան գոլը տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով խփեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը:

«Ուրարտուն» առաջնությունն ավարտեց 83 միավորով, իսկ «Արարատը» վաստակեց 38 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հուլիսին կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում ելույթ կունենան փոխչեմպիոն «Փյունիկը», լավագույն եռյակը եզրափակած «Արարատ-Արմենիան» և չորրորդ տեղը գրաված «Ալաշկերտը»:

«Լեռնային Արցախը» 22 միավորով զբաղեցրեց վերջին՝ 10-րդ տեղը և դուրս մնաց ուժեղագույնների խմբից։ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի նորեկը կլինի «Վեստ Արմենիան», որն Առաջին խմբի ավարտված առաջնության չեմպիոնն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1-1

Մաքսիմ Մայրովիչ, 5 - Ռազմիկ Հակոբյան, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ