Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան հայտնել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երևանի «Ալաշկերտի» կոլումբիացի հարձակվող Բլադիմիր Դիասը, որը նախորդ ամսվա ընթացքում անցկացրած 6 խաղում խփել է 5 գոլ: 30-ամյա ֆուտբոլիստը 12 գոլով ռմբարկուների ցուցակի առաջատարն է:
Լավագույն մարզիչը ռուս Դմիտրի Գունկոն է, որի գլխավորած Երևանի «Ուրարտուն» նախորդ ամիս անցկացրել է 5 խաղ ու տարել նույնքան հաղթանակ:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա առաջատարը «Ուրարտուն է», որը 15 խաղում վաստակել է 37 միավոր: