Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» խաղադաշտում ընդունեց հետնապահ «Նոային» և հաղթեց 2-1 հաշվով:
«Արարատի» կիսապաշտպաններ Ռուդիկ Մկրտչյանի և Էդգար Մալաքյանի գոլերին պատասխանեց «Նոայի» հարձակվող Լևոն Վարդանյանը:
«Արարատը» 17 միավորով 6-րդն է, իսկ «Նոան» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 5 միավորով։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Արարատ» - «Նոա»՝ 2-1
Ռուդիկ Մկրտչյան, 18, Էդգար Մալաքյան, 62 - Լևոն Վարդանյան, 65