Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի նախավերջին խաղում չեմպիոնության համար պայքարող «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Նոային» և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Էզան, մեկ գոլ էլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը:
«Արարատ-Արմենիան» 56 միավորով երկրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին», որն այս տուրում կմրցի (մեկնարկը՝ ժամը 19:00-ին) «Ալաշկերտի» հետ: «Նոան» 18 միավորով 9-րդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 3-0
Ուիլֆրեդ Էզա, 13, 41, Արթուր Սերոբյան, 59