Logo

Fastex ՀՊԼ․ «Արարատ-Արմենիան» 3-րդ խաղում անընդմեջ հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

17:51 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց Չարենցավանի «Վանին» և առավելության հասավ 4-0 հաշվով։

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսում 2 գոլ խփեց 3 րոպեի ընթացքում։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն, քիչ անց աչքի ընկավ նաև պորտուգալացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Խաղի վերջնամասում Ֆիրմինոն դարձավ նաև դուբլի հեղինակ, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Մաիլսոն Լիման։

«Արարատ-Արմենիան» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը, 31 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և 3 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Վանը» 17 միավորով 6-րդն է։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուրի

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 4-0

Տենտոն Յենե, 17, Ռոբերտո Ֆիրմինո, 20, 87, Մաիլսոն Լիմա, 90+1

Fastex ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա» - «Վան»․ Մեկնարկային կազմեր

Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ