Logo

Fastex ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:52 / 26.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի չորրորդ խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ալաշկերտին» և վստահ հաղթանակ տարավ 4-1 հաշվով:

«Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձան նիգերիացի Տենտոն Յենեն, կոտդիվուարցի Ուիլֆրեդ Էզան, 28-ամյա կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և պորտուգալացի Ուգո Ֆիրմինուն: «Ալաշկերտի» միակ գոլը խփեց առաջնության լավագույն ռմբարկու, կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը, որը գոլերի թիվը հասցրեց 11-ի։

«Արարատ-Արմենիան» 12 խաղերից հետո 25 միավորով երրորդն է և 2 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ Առաջատարն «Ուրարտուն» 13 խաղից հետո ունի 31 միավոր:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 4-1

Տենտոն Յենե, 29, Ուիլֆրեդ Էզա, 35, Արմեն Համբարձումյան, 63, Ուգո Ֆիրմինու, 82 - Բլադիմիր Դիաս, 66

Fastex ՀՊԼ-ի 13-րդ տուրին ընդառաջ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ