Փոխվել է «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման անցկացման վայրն ու ժամը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտու» մարզադաշտի փոխարեն հանդիպումը կանցկացվի Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային ստադիոնում: Խաղը տեղի կունենա մարտի 11-ին և ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի 15:00-ին:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» 22 խաղից հետո 53 միավորով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է, «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն