Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հայտնի են փետրվար/մարտ ամիսների լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը: «Փյունիկն» առաջնության վերսկսումից հետո անցկացրած 5 խաղում հաղթել էր:
Լավագույն մարզիչի կոչմանը հավակնում էին նաև Դմիտրի Գունկոն («Ուրարտու», 4 խաղ, 12 միավոր) և Վարդան Բիչախչյանը («Արարատ-Արմենիա», 4 խաղ, 10 միավոր):
Երևանի «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Գրիգորյանը մասնակցել էր չորս հանդիպման, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում:
Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Ալեքսանդր Լովեն («Նոա», 4 խաղ, 2 գոլ), Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ», 5 խաղ, 1 գոլ, 2 գոլային փոխանցում), Յուսուֆ Օտուբանջոն («Փյունիկ» (4 խաղ, 4 գոլ) և Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ», 4 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում):
Ֆոտո՝ Fastex ՀՊԼ