Logo

Fastex Հայաստանի գավաթ. «Ուրարտուն» հաղթեց «Արարատ-Արմենիային» և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

18:53 / 26.11.2022• Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» դարձավ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած երրորդ թիմը:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 4-0 հաշվով:

Գոլի հեղինակ դարձան ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, ռուս կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը:

Ավելի վաղ Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարը», որը հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին» և Գյումրիի «Շիրակը», որը 2-0  հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»:

Fastex Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0-4

Մաքսիմ Մայրովիչ, 10, Դավիթ Խուրցիձե, 75, Դմիտրո Խլյոբաս, 87, Նարեկ Գրիգորյան, 89

Fastex Հայաստանի գավաթ: Քառորդ եզրափակիչին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ