Logo

Fastex Հայաստանի գավաթ. «Ուրարտու» - «Գանձասար» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

00:22 / 07.04.2023Ֆուտբոլ
Ուրարտու-Գանձասար

Երևանի «Ուրարտուն» երկրորդ տարին անընդմեջ կխաղա Fastex Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում: 

Կիսաեզրափակիչում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարը սեփական խաղադաշտում 4-0 հաշվով հաղթեց Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարին»։

Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ աչքի ընկան Հայաստանի հավաքականի 25-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանը և ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան, այնուհետև դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը։ 33-ամյա Օզբիլիսը նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում:

Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց «Գանձասարի» կիսապաշտպան Սուրեն Առաքելյանը:

Եզրափակիչում Դմիտրի Գունկոյի թիմն ուժերը կչափի Գյումրիի «Շիրակի» հետ, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Երևանի «Փյունիկի» նկատմամբ (1-1, 11մ.՝ 5-3):

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպման ֆոտոռեպորտաժը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Գունկոյի թիմն ուժերը կչափի Գյումրիի «Շիրակի» հետ, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Երևանի «Փյունիկի» նկատմամբ (1-1, 11մ.՝ 5-3):

Fastex Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակիչին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա