Logo

Fastex Հայաստանի գավաթ. «Շիրակը» հաղթեց «Վանին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

19:59 / 24.11.2022Հայաստանի գավաթ
null

Գյումրիի «Շիրակը» դարձավ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչում գյումրեցիները մեկխաղյա դիմակայությունում 2-0  հաշվով տնային հաղթանակ տարան Չարենցավանի «Վանի» նկատմամբ:

8-րդ րոպեին «Վանը» ստացավ 11-մետրանոց հարվածի հնարավորություն, սակայն նշակետից վրիպեց հարձակվող Էդգար Մովսեսյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը բացեց տանտերերի կոտդիվուարցի հարձակվող Ալասանա Դումբիան:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին, կարմիր քարտ ստացավ հյուրերի կիսապաշտպան Նարեկ Հովհաննիսյանը: Մեկ րոպե անց «Շիրակի» հարձակվող Արտեմ Գևորգյանը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2-0:

Հիշեցնենք, որ գյումրեցիները քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել՝ 5-1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Սյունիքի» նկատմամբ: «Վանը» 1/8 եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր թողել «Լեռնային Արցախին»:

Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանից առաջ դադարեցրել էր գործունեությունը:

Fastex Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Շիրակ» - «Վան»՝ 2-0

Ալասանա Դումբիա, 45+1, Արտեմ Գևորկյան, 90+7

Վրիպում 11-մետրանոցից՝  Էդգար Մովսեսյան, 8 («Վան»)

Հեռացում՝ Նարեկ Հովհաննիսյան, 90+6, («Վան»)

Fastex Հայաստանի գավաթ: Քառորդ եզրափակիչին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա