Երևանի «Փյունիկը» դարձավ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը:
Քառորդ եզրափակիչում Եղիշե Մելիքյանի թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Նոայի» հետ ու հաղթեց 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նիգերիացի ռմարկու Յուսուֆ Օտուբանջոն:
Ավելի վաղ Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել Երևանի «Ուրարտուն», որը հաղթել էր «Արարատ-Արմենիային», Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարը», որը հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին» և Գյումրիի «Շիրակը», որը 2-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»:
Fastex Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Փյունիկ» - «Նոա»՝ 3-0
Յուսուֆ Օտուբանջո, 15, Լուկա Յուրիչիչ, 89, Լուկա Յուրիչիչ, 90+4











