Logo

Fastex Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակչի զույգերը (ֆոտո)

11:36 / 30.11.2022• Հայկական ֆուտբոլ
null

Կայացել է Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» կխաղա Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ ընթացիկ առաջնության առաջատար «Ուրարտուն» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Առաջին խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասարի» հետ։

Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան 2023 թվականի ապրիլի 5-ին և 6-ին: Հաղթողները կորոշվեն մեկխաղյա դիմակայությամբ։ 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչում «Փյունիկն» ուժեղ էր գտնվել «Նոայից», «Ուրարտուն» հաղթել էր  «Արարատ-Արմենիային», «Գանձասարը» հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս էր թողել  «Ալաշկերտին», իսկ «Շիրակն» առավելության էր հասել  Չարենցավանի «Վանի» նկատմամբ:

Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանից առաջ դադարեցրել էր գործունեությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ