Ֆուտբոլի Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Երևանի «Ալաշերտը» Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Վեսթ Արմենիայի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 15:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:
«Վեսթ Արմենիա». Խաչատուր Մանուկյան, Գագիկ Դաղբաշյան, Վահե Չոփուրյան, Սուրիկ Զաքարյան, Մաքս Դզիով, Դավիթ Մարգարյան, Էրիկ Կարապետյան, Արամ Լոռեցյան, Ռոման Ջիգկաև, Յարոսլավ Մատվիենկո, Մարկի Իկեչուկվու:
«Ալաշկերտ». Սերգեյ Ռևյակին, Անան Մենսահ, Դիդիե Կադիո, Անդրանիկ Ոսկանյան, Դեու Դոսա, Սարգիս Շահինյան, Ռոնալդ Կուելար, Բենիկ Հովհաննիսյան, Սերգեյ Իվանով, Կևին Ռեյես, Սարգիս Մեթոյան:
Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում հաղթողը որոշվում է մեկխաղյա դիմակայությունում։ Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Հոկտեմբերի 3-ին քառորդ եզրափակիչի ուղեգի էր նվաճել «Արարատ-Արմենիան», որն Արմավիրում 4-0 հաշվով հաղթել էր «Արարատին»:
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։
Հայաստանի գործող գավաթակիրը Վայքի «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանում չի մասնակցում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգային ու գավաթի խաղարկությանը: