Logo

Fastex ՀՊԼ. «Ուրարտուն» տասը հոգով հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ, ֆոտոշարք)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:52 / 09.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 1-0 հաշվով:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերի հաղթական գոլը խփեց ռուս կիսապաշտպան Լեոն Սեբուան: 

Հանդիպման 34-րդ րոպեից «Արարատ-Արմենիան» ուներ թվային առավելություն: Խաղադաշտից հեռացվել էր «Ուրարտուի» գանացի պաշտպան Նանա Անտվին:

«Ուրարտուն» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» մեկ հանդիպում պակաս է անցկացրել և ունի 19 միավոր։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0-1

Լեոն Սեբուա, 45+2

Հեռացում՝ Նանա Անտվի, 34 («Ուրարտու»)

Fastex ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Fastex ՀՊԼ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ