Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրու քաղաքային մարզադաշտում ուժերը չափեց «Շիրակի» հետ ու առավելության հասավ 1-0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց հյուրերի հարձակվող Դավիդ Դավիդյանը:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տևական ընդմիջումից հետո ընդգրկվել էր «Փյունիկի» մեկնարկային կազմում:
Այս խաղում առաջին անամ գործարկվեց Գյումրիի քաղաքային մարզադաշտի լուսավորության համակարգը:
11 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 21 միավորով չորրորդ տեղում է: «Շիրակը» 12 խաղից հետո 8-րդն է՝ 11 միավոր:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-1
Դավիդ Դավիդյան, 67
Fastex ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ կորզեց «Արարատից» (ֆոտոշարք)