Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լեռնային Արցախն» արտագնա խաղում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։
«Լեռնային Արցախի» կազմում աչքի ընկան 24-ամյա կիսապաշտպան Տիգրան Սիմոնյանն ու էկվադորցի հարձակվող Էիսոն Ռասինեսը: Գյումրեցիների պատասխան գոլը խփեց հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Միքայելյանը:
«Լեռնային Արցախը» 13 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Շիրակը» 8 միավորով 8-րդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Շիրակ» - «Լեռնային Արցախ»՝ 1-2
Արտյոմ Միքայելյան, 45 - Տիգրան Սիմոնյան 21, Էիսոն Ռասինես, 39