Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին ու դարձավ առաջատար։
Խաղի միակ գոլը 8-րդ րոպեին խփեց «Արարատ-Արմենիայի» կապովերդեցի հարձակվող Մաիլսոն Լիման: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և 8 խաղից հետո 19 միավորով բարձրացավ առաջին տեղ։
Նույնքան հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 18 միավորով 2-րդն է, եռյակը եզրափակում է «Ուրարտուն» (8 խաղ), որն ունի 16 միավոր: ԲԿՄԱ-ն 6 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է հանդիպումման ֆոտոշարքը: