Կայացել է Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝ «Շիրակ» - «Վան», «Գանձասար» - «Ալաշկերտ», «Փյունիկ» - «Նոա», «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն» պայքարը սկսում են 1/4 եզրափակիչից:
Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-ից 25-ը: Հաղթողները կորոշվեն մեկխաղյա դիմակայությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանից առաջ դադարեցրել էր գործունեությունը:
Առաջին հեթ-տրիկն ու ինքնագոլը. Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչը՝ 10 փաստով