Fast Media-ի փորձագետ, ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը միացել է «Վանին», հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Մասնագետն աշխատել է նաև «Վեստ Արմենիայում», «Ուրարտուում», «Արարատում», «Ալաշկերտում», «Փյունիկում» և ղազախական «Ատիրաուում»։
«Վանը» Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանից հետո 29 միավորով 5-րդ տեղում է։