Logo

«Ֆանտաստիկ խաղացող կլինի մեզ համար». Մարմուշն արժանացել է Հոլանդի գովասանքին

00:50 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր ռմբարկու Էրլինգ Հոլանդը «Չելսիին» հաղթելուց (3-1) հետո գովել է թիմում նորամուտը նշած եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Դուք կարող եք տեսնել, որ նա յուրահատուկ բան ունի: Նա անմիջապես հայտնվել է թիմի հիմնական կազմում: Մարմուշը ֆանտաստիկ խաղացող կլինի մեզ համար»,- ասել է նորվեգացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» վճարել է 75 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա