«Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլին տեղափոխվել է «Ֆիորենտինա», հայտնում է «Վիոլայի» մամուլի ծառայությունը:
23-ամյա կիսապաշտպանը «Ֆիորենտինայում» հանդես կգա վարձակալական հիմունքով: Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
Ֆուտբոլիստի վարձակալության համար «Մանուշակները» թուրինյան ակումբին վճարել են 2.5 միլիոն եվրո:
Իտալացին 2024/25 մրցաշրջանում 22 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում:
Nicolò Fagioli è Viola. ⚜️#Fiorentina pic.twitter.com/WE523B0Ij0
— ACF Fiorentina (@acffiorentina) February 3, 2025


