Logo

ՖԱՖ-ի ֆուտբոլային թիմը հաղթել է Ուելսի հավաքականի երկրպագուներին

14:01 / 18.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստան - Ուելս Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի 9-րդ տուրի խաղից առաջ ընկերական հանդիպում են անցկացրել երկու հավաքականների երկրպագուները։ 

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման թիմը հաղթել է 3-0 հաշվով։ Բարեգործական հանդիպման ամբողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածների շարունակական կարիքները հոգալու աշխատանքներին։

Հայաստանի ու Ուելսի հավաքականների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին: Խաղը կցուցադրվի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ