Logo

Ֆաբրիցիո Ռոմանո. Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մայամիի «Ինտերում»

13:51 / 22.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի», կատալանոկան «Բարսելոնայի» և բրազիլական «Գրեմիոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մայամիի «Ինտերում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր ևս 1 տարով  երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ ուրուգվայցին բրազիլական Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում հետ է մնացել միայն «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից: «Գրեմիոն» 68 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և չեմպիոն «Պալմեյրասից» հետ է մնացել երկու միավորով: Բրազիլական ակումբի կազմում 36-ամյա հարձակվողը հանդես էր գալիս նախորդ տարվա դեկտեմբերից և բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում դարձել է 29 գոլի ու 17 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա