Logo

Ֆաբրեգասը քննադատել է Անգլիայի հավաքականի աստղերին

10:50 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ, կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Չելսիի» ու «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը քննադատել է Անգիայի հավաքականի մի շարք աստղային ֆուտբոլիստների սերբերի դեմ Եվրո-2024-ի առաջին տուրի խաղից հետո։

«Բոլորը խոսում են ֆուտբոլիստների տրամադրվածության մասին, բայց խնդիրը մենթալիտետն է։ Ոչ ոք չի կարող ասել, որ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալեքսանդր-Առնոլդը, Ֆոդենը, Բելինգեմը, Ռայսը չունեն վարպետություն` դաշտի յուրաքանչյուր հատվածում գնդակը վերահսկելու համար։ Գլխավորն այն է` արդյո՞ք դու ցանկանում ես տարբերություն ստեղծել գնդակը վերահսլելու շնորհիվ, թե՝ ոչ։ Ցանկանո՞ւմ ես` ինչ-որ բան ստացվի։

Երբ անգլիացիներն սկսեցին պրեսինգի դիմել, տեսանք, թե ինչպես է Ֆոդենը փոխանցում կատարում կամ հարվածում` չնայելով նույնիսկ մրցակցի դարպասի ուղղությամբ։ Նույն խնդիրը նկատեցի նաև Տրենտի խաղում։ Երբեք չեմ տեսել, որ այդպես խաղան Չավին ու Ինիեստան։ Անցնող 15-20 տարում ոչ մի բարձրակարգ ֆուտբոլիստից այդպիսի խաղ չեմ տեսել։ Առաջընթացի համար պետք է պատասխանատվություն ստանձնել: Կարծում եմ՝ Ֆոդենի նման ֆուտբոլիստները պետք է ղեկավարեն հանդիպման ընթացքը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Եվրո-2024-ի առաջին տուրում Անգլիայի հավաքականը Սերբիային հաղթեց (1-0) Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգեմի գնդակի շնորհիվ։ Անգլիացի կիսապաշտպանը կարիերայի առաջին գոլը խփեց Եվրոպայի առաջնություններում (տեսանյութ

Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը երկրորդ տուրում մրցելու է Դանիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը կայանալու է հունիսի 20-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա