«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է աշխատանքի անցնել «Միլանում», գրում է La Gazzetta dello Sport-ը։
«Ռոսոներին» պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սերժիու Կոնսեյսաուին և հրավիրել 37-ամյա Ֆաբրեգասին։ «Միլանի» ղեկավարներն իսպանացի մասնագետին համարում են ակումբը գլխավորելու հիմնական թեկնածու։
Բացի Ֆաբրեգասից, միլանյան գրանդը հետաքրքրված է նաև Մաուրիցիո Սարիի ու Ռոբերտո Դե Ձերբիի ծառայություններով։
Կոնսեյսաուն «Միլանը» մարզում է 2024 թ. դեկտեմբերից, իսկ Ֆաբրեգասը 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «Կոմոյի» հետ։