«Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նոր ակումբի փնտրտուքների մեջ է, հաղորդում է Fichajes-ը։
35-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով «Կոմոն» է հետաքրքրված, որը հանդես է գալիս Բ Սերիայում։ Իտալացիները պատրաստ են 2 տարվա պայմանագիր առաջարկել նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասը մարզվում է «Բարսելոնայի» մարզաբազայում։


