Logo

Ֆաբրեգասը ցանկանում է հանրահայտ հայրենակցին տեսնել «Կոմոյում»

15:38 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Կոմոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է թիմում տեսնել իր հայրենակից, հանրահայտ դարպասապահ Դավիդ դե Խեային, հաղորդում է Todofichajes-ը:

34-ամյա Դե Խեան այժմ հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինայում», սակայն նոր պայմանագիր չկնքելու դեպքում ամռանը կդառնա ազատ գործակալ:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 20 հանդիպում, բաց թողել նույնքան գոլ, իսկ 7 մրցավեճում անառիկ պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ