Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Կոմոն» ընդունեց «Լեչեին» և առավելության հասավ 2-0 հաշվով։
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին արգենտիացի կիսապաշտպան Նիկո Պասի ու իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեի խփած գոլերը։
«Բիանկոբլուն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ սեփական դարպասն անառիկ պահեց. «Կոմոն» 15-րդ տուրում «Ռոմային» պարտության էր մատնել նույն` 2-0 հաշվով։
«Կոմոն» 18 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Լեչեն» 16-րդն է և ունի 16 միավոր։
Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր
«Կոմո» - «Լեչե»` 2-0
Նիկո Պաս, 49, Պատրիկ Կուտրոնե, 79
Չիրացրած 11-մետրանոց` Նիկո Պաս, 31 («Կոմո»)